Минеральные воды
Джермука
 

 
ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները Ջերմուկ խոշորացված համայնքի տվյալներով
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության «Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի գնահատման առաքելութան շրջանակներում Ջերմուկի համայնքապետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում հետևյալ թեմաներով՝ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները Ջերմուկ խոշորացված համայնքի տվյալներով, նոր կամ բարելավված ենթակառուցվածքներ, հանրային ծառայությունների նոր մոդելներ /աղբահանություն, տրանսպորտ, մշակույթ, կրթություն և այլն/, ենթակառուցվածքների օպտիմալ տեղաբաշխում, ծառայությունների հասանելիություն և մատչելիություն:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և գնահատող խմբի ներկայացուցիչներն էին՝ Սերգեյ Հովհաննիսյանը /Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն/, Թոմաս Բոյսենը /գնահատող խմբի անդամ/, Կարինե Թասլակյանը /գնահատող խմբի անդամ/ և թարգմանիչը: 
Խմբին ուղեկցում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատուներ՝ Գայանե Նալբանդյանը և Գարիկ Խաչիկյանը:
Հանդիպմանը հաջորդեց Ջերմուկի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեության ներկայացումը՝ յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարվող աշխատանքը առանձին-առանձին:
Այնուհետև համայնքների խոշորացման արդյունքում կատարված փոփոխությունները քննարկվեցին վարչական ղեկավարների, ավագանու անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2018-03-17 05:33:47
 
У нас организуется Ваш
высококачественный
комфортабельный и
запоминающийся отдых
 
Всего 10 минут - и Вы
непременно решите
приехать в Джермук,
город, который
прекрасен в любое
время года
 
Начиная с 2006 года
в Джермуке проводятся
международные
юношеские турниры
 
Новости
Награды
Kонтакты
www.megastock.ru