Минеральные воды
Джермука
 

 
«Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով Երևանում

Երևանում այսօր կայացել է «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սեր¬բիայից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ‹GIZ› կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն            իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ‹ՏԿԶՆ› հետ համատեղ։

Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները,    ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները: Համաժողովը հարթակ կհանդիսանա երկրների միջև փորձի ու գիտելիքի փոխանակման և հետագա համագործակցության համար: 
Սա երկրորդ միջազգային համաժողովն է՝ նվիրված քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն, ինչպես նաև ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը:

Առավել մանրամասն ՝ Տարածքային կառավարման նախարարության էջում.

2018-10-16 09:24:10
 
У нас организуется Ваш
высококачественный
комфортабельный и
запоминающийся отдых
 
Всего 10 минут - и Вы
непременно решите
приехать в Джермук,
город, который
прекрасен в любое
время года
 
Начиная с 2006 года
в Джермуке проводятся
международные
юношеские турниры
 
Новости
Награды
Kонтакты
www.megastock.ru