jermukcity@mail.ru
+287 2-11-01
Джермук, Армения
 
 
 
Минеральные воды
Джермука
 

Ջերմուկ քաղաքի անցյալից ևս մի ''հիշողություն '' վերականգնվեց:

Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Ջերմուկ քաղաքի անցյալից ևս մի ''հիշողություն '' վերականգնվեց՝ հնարավորություն տալով հյուրերին ծանոթանալու Ջերմուկի պատմության մի դրվագի, իսկ ջերմուկցիներին հիշելու մի ժամանակաշրջան, երբ մեր քաղաքը համամիութենական մասշտաբի առողջարան էր...

Ջերմուկում վերջերս տեղադրված հուշարձանների ցանկը համալրվեց ևս մեկով՝ Պլատոնի հիշատակին նվիրված հուշարձանով, որը տեղադրվել է հենց այն վայրում որտեղ իր ՛՛աշխատանքային գործունեությունն է ծավալել՛՛ այդ ժամանակների ամենահայտնի կոշիկ մաքրողը: Ավագ սերնդի ջերմուկցիները իհարկե կհիշեն նրան, իսկ ավելի երիտասարդները լսած կլինեն պատմություններ նրա մասին...
Ջերմուկի ծաղկման տարիներին՝ ‹Խորհրդային տարիներին, երբ մեր քաղաքը համամիութենական նշանակության կուրորտ էր համարվում› նրան ճանաչում էին բոլոր` Ջերմուկ ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները: Նա այդ ժամանակների, մեր քաղաքի կոլորիտը լրացնող կերպարներից էր:

Շնորհակալություն քանդակի հեղինակներին՝ Արմեն և Գոռ Դավթյաններին:


2020-01-13 07:46:03
 
У нас организуется Ваш
высококачественный
комфортабельный и
запоминающийся отдых
 
Всего 10 минут - и Вы
непременно решите
приехать в Джермук,
город, который
прекрасен в любое
время года
 
Начиная с 2006 года
в Джермуке проводятся
международные
юношеские турниры
Награды
Новости
Как доехать
Kонтакты
© 2006 - 2022 JermukCity.am
All Rights Reserved.