Минеральные воды
Джермука
 

 
Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. նախատեսվում են 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր

Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո:

«Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրումների հաշվին քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ»,-  ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի շրջայցի ընթացքում ներկայացրել են նոր մոնոլիտ երկաթբետոնե կամրջի կառուցման աշխատանքները:

Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, ընթացիկ աշնանը կսկսվեն Ջերմուկի լճի ամբողջական բարեկարգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարի: «Ջերմուկում կառուցվելու է հետիոտն նոր փողոցային ողնաշար, ստեղծվելու է քաղաքային հրապարակ՝ նորակառույց երկու շենքով, որտեղից էլ հիմնվելու է 700 մետր երկարությամբ ճեմուղի՝ իր լուսավորությամբ, նստարաններով, կահավորման ամբողջական էլեմենտներով»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Ջերմուկում իրականացվում է նաև բնական հանքային ջրերից թերմալ սպա կենտրոնի կառուցման խոշոր ծրագիր, որտեղ լինելու են և բացօթյա, և ծածկված լողավազաններ: Տվյալ ներդրումային ծրագիրը գնահատվում է 20 մլն դոլար: Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ Ջերմուկում ընդհանուր ներդրումների ծավալն առաջիկա երեք տարիների ընթացքում գերազանցելու է 30 մլն դոլարը:

«Նշված շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին և ամբողջական տեսանելի կլինեն, երբ բացվի շինարարական շրջանը՝ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Քաղաքն անճանաչելի կփոխվի, հանրապետության Նախագահի հանձնարարականը կիրականացվի ամբողջությամբ և վստահեցնում ենք, որ կունենանք զբոսաշրջային ակտիվ կենտրոն»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Ըստ նրա, մի շարք ներդրումային հարթակներում առաջիկայում ներկայացվելու են այլ ներդրումային ծրագրեր ևս: «Կեչուտի ջրամբարի շուրջ նախատեսվում է կառուցել շվեյցարական ավան, քաղաքում իրականացնել փոքր ավիացիայի կենտրոնի հիմնման ծրագիր, ինչը խթանելու է հատկապես արաբական երկրներից զբոսաշրջությունը: Վստահ ենք, որ այս տարիների ընթացքում կհաջողվի իրականացնել նաև Ջերմուկից-Սիսիան տանող ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա քաղաքն ամբողջապես հանել փակուղային վիճակից և այն ուղիղ կապել հյուսիս-հարավ ավտոճանապարհին»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում, դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:

նյութի աղբյուրը՝ http://haymedia.am/?p=28790

2017-11-03 09:39:31
 
У нас организуется Ваш
высококачественный
комфортабельный и
запоминающийся отдых
 
Всего 10 минут - и Вы
непременно решите
приехать в Джермук,
город, который
прекрасен в любое
время года
 
Начиная с 2006 года
в Джермуке проводятся
международные
юношеские турниры
 
Новости
Награды
Kонтакты
www.megastock.ru